News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին մեկնարկեց «Մեկ օր Աբովենց տանը» հոբելյանական միջոցառումների շարքը, որը նվիրվում է Խաչատուր Աբովյանի ծննդյան 215-ամյակին:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրինությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոբելյանական միջոցառումների շարքում թանգարանում տեղի ունեցավ ճանաչողական շրջայց, որն իրականացվեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապատյանի ուղեկցությամբ։ 

Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ողջունեց ներկաներին՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Մխիթար հայրապետյանին այս կարեւոր եւ պատասխանատու նախաձեռնությանը սիրով մասնակից դառնալու համար: Ս. Խոջամիրյանը հայտնեց նաեւ, որ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նշելը խորհրդանշական է, քանի որ Թումանյանը Աբովյանին համարում էր հայ գրականության գագաթը եւ Լուսավորչի արձանի տեղադրման առթիվ ասել է. «Դա մի տաղանդավոր գրողի արձան չի, դա մի անհատի արձան չի, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է»:

Միջոցառումը եզրափակվեց հեղինակ-կատարող Վահագ Ռաշի համերգով։ Այցելուները հնարավորություն ունեցան թեյախմության ընթացքում զրուցելու օրվա հյուրի՝ Մխիթար Հայրապետյանի հետ։

Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործվելու են Աբովենց այգու բարեկարգման, բացօթյա գրադարանի ստեղծման նպատակով:

Միջոցառման ընթացքում Արմավ հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը բացօթյա գրադարանի ֆոնդին նվիրեց նորատիպ գրքերի մեծ հավաքածու:

Միջոցառմանը մասնակից այցելուներից Ջուլիետտա Սահակյանը թանգարանին նվիրեց Աշոտ Հովհաննիսյանի 1933 թվականին հրատարակված «Աբովյան» գիրքը,

(գրքի շապիկը՝ Հակոբ Կոջոյանի):« Մեկ օր Աբովենց տանը» հոբելյանական միջոցառումների շարքին աջակցում է Stationery ընկերությունը:

 «Մեկ օր Աբովենց տանը» եւ «Նվիրիր գիրք Աբովենց այգուն» հոբելյանական միջոցառումների շարքը շարունակական բնույթ է կրելու, եւ յուրաքանչյուր ամսվա մեկ օր թանգարանում էքսկուրսավարը լինելու է հասարակական, մշակութային, քաղաքական ասպարեզում ճանաչված անձ:

Տպել
Ամենաշատ