News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարանի եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով։ ՍԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ, դատավորների օգնականներ, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ, «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ներկայացուցիչներ։

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր Հրայր Թովմասյանը՝ ողջունելով Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած հյուրերին, ինչպես նաեւ քննարկման մասնակիցներին։ Հրայր Թովմասյանը խոսել է նաեւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ շուրջ երկու տասնամյակից ավել արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով դրա դրական արդյունքներն ու ընձեռած հնարավորությունները։

Նա նաեւ նշել է, որ ներկայացվող թեման խիստ արդիական է եւ քննարկման արդյունքները օգտակար կարող են լինել հետագա աշխատանքային գործունեության համար։ Քննարկման հիմնական բանախոսը Բոնի համալսարանի Իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Քրիստիան Հիլգրուբերն էր։ Քննարկման ընթացքում մեկնաբանություններով հանդես է եկել նաեւ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Օտտո Լուխթերհանդթը։

Զեկուցողները պատասխանել են մասնակիցներին հուզող հարցերին, որին հաջորդել է մտքերի փոխանակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել