News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 00.05-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապակին կոտրելով, Ջրաշենի 1-ին փողոցի տներից մեկի բակում կայանված «Օպելի» սրահից գողացել են վերբարձրիչ, գորգեր, անիվ քանդելու բանալի, գինի, կոնֆետ, մանկական հագուստ, մեքենայով ուղեւորվելու համար նախատեսված մանկական աթոռ, դրամապանակ, որի մեջ եղել է անձնագիր, նույնականացման եւ սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայական եւ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր, իսկ շարժիչի կափարիչը բացելով՝ գողացել են էլեկտրական մարտկոցը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 28-ամյա երիտասարդը փետրվարի 18-ին ներկայացել է նախաքննական մարմնին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ