News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին հրապարակվեց գործով վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը։ Նշենք, որ այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեր գործով վկան, սակայն նա այս պահին գտնվում է ԱՄՆ-ում։

Նշենք, որ գործով վկան տուժող Դավիթ Սիմոնյանի հայրն է. «Մեր ընտանիքը հասարակական վայրերում նշել է ապրիլի  1-ի սուտ ասելու օրերը եւ 2007 թվականի ապրիլի 1-ին նույնպես ցանկացել ենք նշել ինչ-որ ռեստորանում։ Ընտանիքով պետք է գնայինք ռեստորան, որի համար էլ զանգահարել ենք Դավիթին, սակայն նա չէր պատասխանում։ Այդպես էլ չգնացինք, քանի որ Դավիթը չպատասխանեց հեռախոսազանգերին, ժամը 20:00-ին կրկին զանգեցինք Դավիթին, հեռախոսազանգին պատասխանեց  մի կին, ասացի, որ նա իմ որդին է։ Նա էլ ասաց, որ որդուս վիճակը ծանր է, նրան վիրահատում են»,- նշվում է նախաքննական ցուցմունքում։

Ցուցմունքում ասովում է, որ տուժողի հարազատները բժշկական կենտրոնում հանդիպել են առողջապահության նախարարության բարձրաստիճան անձանց․ «Երբ մենք հասանք հիվանդանոց, մեզ մոտեցավ վիրահատող բժիշկը՝ Պիվազյանն, որն ասաց, որ վիրահատությունը նորմալ է անցել։ Ասաց, որ մի երիկամը հեռացրել են, իսկ լյարդի վրա կար են դրել, վնասվել է Դավիթի ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէ։ Այնտեղ էր գտնվում նաեւ այդ ժամանակ առողջապահության նախարարը, հետագայում իմացա, որ նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դավիթը գտնվում էր անգիտակից վիճակում։ Իմ հարցին՝ ո՞վ է կրակել իմ որդու վրա, պատասխանում էին՝ չգիտեն։ Ընկերների մոտ եղած խոսակցությունից իմացա, որ Դավիթի վրա կրակել են Ալեքսանդր Սարգսյանի տան պադվալում։ Որից եթադրեցի, որ նրա վրա կարող է կրակած լինի Ալեքսանդր Սարգսյանը։ Դրանից հետո, երբ գնացի տուն, վերելակի մոտ հանդիպեցի Արթուր Ղեւոնդյանին, ասացի՝ լսել եմ՝ Ալեքսանդր Սարգսյանն է կրակել, նա էլ ասաց, որ կրակել է նրա որդիներից մեկը թմրամիջոցի ազդեցության տակ, նաեւ նշեց, որ այդ ամենն եղել է պատահական։ Խոսակցության ժամանակ ինձ ասացին, որ ինչ եղել է, թող անցած լինի, պարտավորվեցին ծախսերը հոգալ։ Ինձ ասացին, որ կրակելու հանգամանքն իրենց տան աշխատողը՝ Արթուր Ղեւոնդյանը կվերցնի իր վրա, իսկ ոստիկանության եւ քննչական մարմինները տեղյակ են ամեն ինչից, եւ արագ կլուծեն այդ հարցը։ Որից հետո ինձ խնդրեցին՝ ոչ մի տեղ չբողոքել։ Նրանք նույնիսկ ինձ գումար առաջարկեցին, որը մերժեցի։ Իրականում իմ որդու կրակել է Հայկ Սարգսյանը, թե ինչ հանգամանքում՝ ես չգիտեմ։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հետազոտվեց որպես իրեղեն ապացույց՝ ատրճանակը։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը…
Չշահագործվող արտադրամասի տարածքից մետաղյա տարաներ է գողացել
Մոտ մեկ ամիս առաջ նույն արտադրամասից հափշտակել էր մետաղյա թիթեղներ․․․
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Տղամարդկանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է գողոնի որոշ մասը․․․
Գյումրիի բնակարաններից մեկում 81-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին․․․
Հափշտակություն կատարելու նպատակով մտել է տուն և արժեքավոր ոչինչ չգտնելով` խոհանոցի պահարանից բանալիներ է հափշտակել
Պարզվել է, որ նա փետրվարին լինգով բացել էր Տորունիք համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի մուտքի դուռը, հետո մտել նկուղ, բայց արժեքավոր բան չգտնելով` հեռացել էր․․․
Դիլիջանում հայտնաբերվել է 30խմ հաճարենի տեսակի ապօրինի փայտանյութ
Ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում իրականացվող շուրջօրյա ծառայության…