News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Airbus A380 խոշոր ուղեւորատար ինքնաթիռը մասերի մասերի են բաժանել, որպեսզի դրանցից հուշանվերներ ստանան, հաղորդում է Bloomberg-ը:

Singapore Airlines-ին պատկանող ինքնաթիռը MSN003համարով դարձել է առաջին Airbus A380-ը, որը կոմերցիոն թռիչք է կատարել: Այն շահագործվում է 2007 թվականից:

Հուշանվերները կվաճառվեն մեկ հատի համար 27,98 եվրոյով ընկերության խանութներում:

Singapore Airlines-ն առաջիններից էր, որը սկսեց օգտագործել Airbus A380-ը: Ամենախոշոր գնորդն այսօր Emirates-ն է, որը պատվիրել է տվյալ մոդելի 123 ինքնաթիռ: Աստիճանաբար բոլոր խոշոր ինքնաթիռները «թոշակի են անցնում»: 2019-ի փետրվարին Airbus-ը հայտնել է A380 թողարկման դադարեցման մասին: Bloomberg-ի տվյալներով՝ դրանք կդադարեն արտադրվել 2021 թվականին:

Airbus A380-ի բարձրությունը կազմում է 24,08 մետր, երկարությունը՝ 72,75 մետր: A380-ն ունակ է առանց վայրէջքի թռիչքներ կատարել մինչեւ 15,4 հազար կմ հեռավորության վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ