News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կանխել է հանցավոր խմբավորման գործունեությունը, որը Եվրոպայում առաջին ստորգետնյա գործարանում զբաղվում էր ծխախոտային արտադրանքի ապօրինի արտադրությամբ, հաղորդվում է գերատեսչության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հինգշաբթի հայտնել է հանցավոր խմբավորման չեզոքացման մասին, որը զբաղվում էր «ծխախոտային արտադրանքի ապօրինի արտադրությամբ ու իրացմամբ, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ»:

Երկրի հարավում Մալագա նահանգում ծավալված «Հաննիբալ» գործողության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են կատարել 13 տներում եւ ձերբակալել 20 մարդու, առգրավվել է 153 հազար տուփ ծխախոտի պատրաստի արտադրանք, ավելի քան 17 տոննա թութուն, 20 կգ հաշիշ եւ 144 կգ մարիխուանա: Նշվում է, որ կազմակերպության ենթադրյալ անդամներն են եղել Մեծ Բրիտանիայի, Լիտվայի եւ Ուկրաինայի քաղաքացիները:

Գործողության ժամանակ հայտնաբերվել է նաեւ Եվրոպայում առաջին ստորգետնյա անօրինական գործարանը, որը գտնվում էր 4 մետր խորությամբ եւ ամբողջությամբ կարգավորված արտադրություն ուներ, որը թույլ էր տալիս ժամում պատրաստել 3,5 հազար ծխախոտ, հավելել են գերատեսչությունից:

Ոստիկանները գործարանում խուզարկություն կատարելիս հայտնաբերել են 6 աշխատողի, որոնք փակված էին այնտեղ եւ արտաքին աշխարհից ամբողջությամբ մեկուսացված էին, նրանք թթվածնի խիստ պակաս ունեին: Մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ