News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՆԳՆ «Շերեմետեւո» օդանավակայանի Գծային վարչության հերթապահ մաս է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացուհին՝ խնդրելով օգնել իր գոտեպայուսակի որոնմանը, որը թողել էր Լոս Անջելես-Մոսկվա չվերթի օդանավում, որի մեջ եղել է ԱՄՆ 40 հազար դոլար:

ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի Տրանսպորտային վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղեկությունը ստանալուց հետո տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներն անմիջապես գնացել են դեպքի վայր, որտեղ այդ ժամանակ հենց նոր էին սկսել սրահը մաքրել, սակայն մոռացված պայուսակն արդեն այնտեղ չէր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու ժամանակ ուրիշի ունեցվածքի հափշտակմանը հանցակցելու կասկածն ընկել է Երեւանից ընտանեկան զույգի վրա, որը նստած էր եղել տուժածի կողքին: Ուղեկցորդների խոսքով՝ այն բանից հետո, երբ պայուսակի տերը ուղղվել է դեպի ելքը, նրա հարեւանները որոշ ժամանակ մնացել են իրենց տեղերում: Նրանց տվյալները շուտով պարզվել են, եւ Հայաստան չվերթին գրանցվելիս կասկածյալներին բռնել են ու ուղեկցել հերթապահ մաս: Կինը հազիվ էր շարժվում՝ հղում անելով առողջական վիճակին, բայց պարզվել է, որ նրան խանգարում էին նորմալ քայլել մարզակոշիկների մեջ թաքցրած թղթադրամների կույտերը: Փողի երկրորդ մասը սռգարվվել է նրա ամուսնու բաճկոնի ներքին գրպանից:

Այս քաղաքացիների դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար (Առանձնապես խոշոր չափի գողություն): Կասկածյալները ձերբակալվել են ՌԴ Քրեադատավարական օրենսգրքի 91-92-րդ հոդվածների համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ամենաշատ