News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեսոտոյի վարչապետ Թոնաս Տաբանեին նախկին կնոջը սպանելու մեղադրանք կառաջադրվի։

80-ամյա վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կտա հուլիսի վերջին՝ հղում կատարելով ծերությանը՝ որպես հեռանալու պատճառ։

Փոքր հարավաֆրիկյան ազգի առաջնորդը ավելի ու ավելի մեծ ճնշման է ենթարկվում՝ կապված նախկին կնոջ՝ Լիպոլելո Տաբանեի սպանության եւ դրան ներկայիս կնոջ ենթադրյալ մասնակցության հետ։

Լիպոլելո Տաբանեն գնդակահարվել էր 2017թ․ հունիսին՝ Մասերուում գտնվող իր տան մոտ։ Վարչապետի այժմյան կինը՝ Մեսայա Տաբանեն, կալանավորվել էր փետրվարին եւ մեղադրվել սպանության մասնակցության մեջ։

«Վարչապետին սպանության մեղադրանք կառաջադրվի։ Ոստիկանությունը պատրաստում է փաստաթղթերը, եւ նրան հավանաբար մեղադրանքը կառաջադրվի վաղը»,- ասել է ոստիկանության կոմիսար Պասեկա Մոկետեն։

Ոստիկանության հավաստիացմամբ՝ Մեսայա Տաբանեն նախկին առաջին տիկնոջը սպանելու համար վարձել է ութ մարդասպանների, սակայն ինքը հրաձգության ժամանակ ներկա չի եղել։ Նա հերքում է իր որեւէ առնչությունը սպանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ