News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք մեր քայլերով փորձում ենք թույլ չտալ վարկաբեկել բուհը: Այս մասին, այսօր` փետրվարի 20-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Վերջին շրջանում մենք մի շարք քայլեր ենք տեսել, որոնք միայն քաղաքական բնույթ են կրում: Օրինակ` նախկին ռեկտորին անվստահություն հայտնելոը հարցը` նրա գործունեությունը կասեցնելու համար: Եթե այդպես շարունակվի, ապա ապագայում ցանկացած հարց կարող է ընդունվել միայն այն բանի հիման վրա, թե ինչ է դուր գալիս իշխանություններին, այլ ոչ թե` այն բանի, թե ինչն է համապատասխանում բուհի շահերին: Համալսարանի ղեկավարության գործողությունները պետք է լիովին անկախ լինեն իշխանությունների քաղաքական հայացքներից»,- նշեց նա:

Դավիթ Ափոյանը հավելեց, որ բուհերի քաղաքականացվածությունն ուղղակիորեն կապված է իշխանությունների վարքագծի հետ, որոնց գործողությունները հարվածում են ԵՊՀ ինքնակառավարման ինստիտուտին: «Չպետք է լինի այնպես, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդում դրսից ներկայացուցիչները գերակշռեն բուհի ներկայացուցիչների համեմատ»,- շեշտեց ուսանողական խորհրդի նախագահը: Ափոյանը հիշեցրեց, որ օրինագծով նախատեսվում է հոգաբարձուների խորհրդի ուսանողների թիվը 25 տոկոսից հասցնել 7-8 տոկոսի: «Սա անընդունելի է, հաշվի առնելով, որ Կառավարությունից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 16 անդամները շատ պասիվ են, հետաքրքրված չեն համալսարանի կյանքով եւ նրանց գործունեությունն ուղղված չէ բովանդակալից քննարկումների անցկացմանը:

Ուսանողների թիվը, ովքեր իսկապես հետաքրքրված են համալսարանի արդյունավետ գործունեությամբ, նվազում է, եւ ավելանում է նրանց թիվը, ում այս ամենը չի հետաքրքրում»,- վրդովվեց ուսանողական խորհրդի նախագահը: Նա կոչ արեց իշխանություններին վերանայել իրենց որոշումը: «Ես դեռ չեմ կարող ասել բողոքի ցույցերին վերաբերող հաջորդ քայլերի մասին»,- եզրափակեց Ափոյանը:

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը փետրվարի 20-ին չկայացավ՝ ուսանողության ներկայացուցիչների բացակայության պատճառով` որպես բողոքի նշան ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ուսանողների թվի նվազեցմանն ուղղված քայլերի դեմ, ինչը ենթադրում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ