News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաքերները հունվարին կորոնավիրուսի թեման օգտագործել են վնասակար նամակներ ուղարկելու համար: Նման եզրակացություն է արվում Check Point Research հետազոտական ընկերության զեկույցում:

«Վերջին շաբաթների ընթացքում հաքերներն այդ թեման օգտագործել են վնասակար նամակներ ուղարկելու համար: Նման նամակները խոստանում են պատմել կորոնավիրուսի տարածման աղբյուրների մասին եւ ավելի մանրամասն ինֆորմացիա հայտնել»,- ասվում է փաստաթղթում:

Եթե օգտատերը հետաքրքրվի եւ բացի հղումը, ապա Emotet վիրուսը կբեռնվի նրա համակարգչի վրա: Որպես կանոն՝ այն օգտագործվում է շորթում կամ այլ վնասակար արշավ տարածելու համար:

Հունվարին փորձ է արվել նաեւ օգտագործել MVPower DVR խոցելիությունը: Այն անդրադարձել է ամբողջ աշխարհում կազմակերպությունների 45 տոկոսի վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ