News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականը ռեկորդային է դարձել աճուրդներում վաճառված արվեստի ստեղծագործությունների թվով։ Այս մասին իր ամենամյա զեկույցում հայտնել է ֆրանսիական Artprice գործակալությունը, որը արթ-շուկայում իրավիճակի մոնիթորինգով է զբաղվում, հայտնում է RFI-ը։

Զեկույցի հեղինակները հաշվի են առել հրապարակային վաճառքի արդյունքները։ Գործակալության տվյալներով՝ ամբողջ աշխարհում 2019թ․ աճուրդում վաճառվել է ռեկորդային 550 000 արվեստի ստեղծագործություն՝ մոտ 13,3 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ France-Presse գործակալությունը հիշեցնում է, որ 2018թ․ աճուրդներում վաճառվել է 539 000 արթ-օբյեկտ։

550 000 ստեղծագործությունների մեջ մտնում են քանդակներ, գեղանկարներ, նկարներ, փորագրություններ, լուսանկարներ, տեքստիլ, ինստալյացիաներ եւ տեսանյութեր։ Հաշվի չեն առնվել անտիկ արվեստի առարկաներն ու կահույքը։

Ամենամեծ թվով լոտերը վաճառել է Sotheby’s աճուրդային տունը (ընդհանուր վաճառքի 32,9 %-ը), նրան հետեւում են Christie’s-ը (25,4%) եւ Phillips-ը (11,9%)։

Զեկույցում հատուկ նշվում է, որ տարեկան ռեկորդը սահմանվել է չնայած նրան, որ ընդհանուր առմամբ արվեստի ստեղծագորխությունների շուկայի ծավալը կրճատվել է 14 տոկոսով։

Այս ոլորտում առաջատարներ են համարվում Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Չինաստանը, որոնք ապահովում են արթ-շուկայի 82 տոկոսը։ Ընդ որում, գլխավոր «աճուրդային մայրաքաղաքներ» են մնում Նյու Յորքը, Լոնդոնը եւ Հանկոնգը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ