News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվա նախաշեմին, փետրվարի 20-ին, կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների, հանրապետության ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության, ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ եւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։

Հանդիսավոր խոսքով ներկաներին դիմեց Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության դեսպանորդ-խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը։ Նա, մասնավորապես, նշեց, որ այս տոնը, որը համարյա 100 տարեկան է, ունի համաժողովրդական համապետական նշանակություն։ «Այս օրերին մենք պատվում ենք զինծառայողներին, քաղաքացիական անձանց, Զինված ուժերի վետերաններին, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքի պաշտպանության գործին»,- ընդգծեց Սինեգուբովը։

Ռուս դիվանագետը նկատեց, որ հասարակության այսպիսի հարգալից վերաբերմունքը սխրանքին հիմնված է դրա հսկայական նշանակության խորը ըմբռնման վրա։ Միաժամանակ, նա նշեց, որ Ռուսաստանն այսօր բաց եւ խաղաղասեր երկիր է։ «Մենք անցկացնում ենք պատասխանատու արտաքին քաղաքականություն, որն ուղղված է միջազգային կայունության ամրապնդմանը։ Միաժամանակ, մենք լավ ենք հասկանում, որ ժամանակակից աշխարհը բարդ է ու հակասական։ Կան ոչ քիչ տագնապալի մարտահրավերներ եւ սպառնալիքներ։ Այդ պատճառով Ռուսաստանի ու մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը մնում է մեզ համար անպայման առաջնահերթություն, իսկ մեր բանակի հզոր մարտական պոտենցիալը այդ անվտանգության կարեւորագույն երաշխիքն է»,- ընդգծեց դեսպանորդ-խորհրդականը։

Սինեգուբովը հավելեց նաեւ, որ սեփական հերոսական պատմությանը խնամքով վերաբերելու հետ մեկտեղ Ռուսաստանը հարյուրամյակների միջով անցկացրել է եղբայրական կապերը, որոնք իրեն կապում են այլ պետությունների, առաջին հերթին Խորհրդային Միության հանրապետությունների հետ։

Դիվանագետը հիշեցրեց, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր տարրերից մեկն է։ «Ռուսական 102-րդ ռազմական բազայի առկայությունը եւ մեր երկրների սահմանապահ ծառայությունների կողմից հայկական սահմանները համատեղ պահպանելը ոչ միայն ծառայում են որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության գրավական, այլեւ պատմական կապերը մեր պետությունների միջեւ ավելի են ամրացնում։ Եւս մեկ ծանրակշիռ ապացույցն այն բանի, որ մեր բանակները կողք կողքի շարունակում են ծառայություն իրականացնել, հայկական մարդասիրական առաքելությունն է Սիրիայում։ Հայաստանի կողմից իր մասնագետներին բազմաչարչար սիրիական հող ուղարկելը դարձավ կարեւոր ինքնիշխան որոշում, որը ցույց տվեց հայկական իշխանությունների ուշադրության բարձր մակարդակը եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը նպաստելու պատրաստակամությունը»,- հայտարարեց Սինեգուբովը։

Նա նաեւ հիշեցրեց, որ 2020թ․ ծրագրվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնումը՝ հավելելով, որ Ռուսաստանում եւ Հայաստանում հիշում են, թե ինչ գնով է նվաճվել այդ հաղթանակը։ «Մենք հպարտանում ենք մեր ընդհանուր պատմությամբ եւ նրանով, որ տասնամյակներ անց մեր պետությունները չեն վախենում ասել ճշմարտությունը պատերազմի պատճառների, իրադարձությունների եւ արդյունքների մասին»,- ամփոփեց ՌԴ դեսպանության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ին նշվում էր Խորհրդային բանակի եւ Ռազմածովային նավատորմի օրը։ Այժմ Հայրենիքի պաշտպանի օրը նշվում է Ռուսաստանում, Բելառուսում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Հայաստանում այն նշում են առաջին հերթին միջին եւ բարձր տարիքի մարդիկ, որոնք հասցրել են ծառայել խորհրդային բանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ