News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հայրենիքի պաշտպանի օրը ընթացիկ տարում անցնում է Հայրենական մեծ պատերրազմի հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի տարում։ Այս մասին փետրվարի 23-ին, տոնի նախաշեմին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հանդիսավոր ընդունելության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Այս իրադարձությունները, նրա խոսքերով, դարձել են հիմնաքար գլոբալ անվտանգության համակարգի ձեւավորման մեջ, ինչը թույլ է տվել մարդկությանը խուսափել նոր համաշխարհային պատերազմներից։ «Փետրվարի 23-ը՝ Հայրենիքի պաշտպանի օրը արժանի տեղ է զբաղեցնում զինվորական փառքի առավել պատվարժան շարքում, ու թեեւ այդ օրը պետական տոն չի համարվում Հայաստանի Հանրապետությունում, այն ապրում է ավագ սերնդի հիշողություններում եւ սրտերում եւ արտացոլում է սերունդների, անքակտելի կապը, ռազմական ավանդույթների փոխանցումը, ինչպես նաեւ իր մեջ մարմնավորում է հայրենիքին անձնուրաց ծառայությունը»,- ընդգծեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի տարածքում գտնվում է ռուսական ռազմական բազա, որի անձնակազմը բազմիցս հաստատել է իր բարեխիղճ վերաբերմունքը իր առջեւ դրված խնդիրների կատարմանը, բարձր մարտունակությունը։ «Ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում կարեւորագույն զսպիչ գործոն է, որը խոչընդոտում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերականգնմանը եւ նպաստում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանմանը։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների որակապես նոր մակարդակի ձեռքբերումը պաշտպանական ոլորտում, ինչը լրացուցիչ խթան է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական միութենական հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի բարօրություն մեր պետությունների ժողովուրդների»,- ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ին նշվում էր Խորհրդային բանակի եւ Ռազմածովային նավատորմի օրը։ Այժմ Հայրենիքի պաշտպանի օրը նշվում է Ռուսաստանում, Բելառուսում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Հայաստանում այն նշում են առաջին հերթին միջին եւ բարձր տարիքի մարդիկ, որոնք հասցրել են ծառայել խորհրդային բանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ