News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Անկարան Մոսկվայի հետ խնդիրներ չունի սիրիական Իդլիբում իրավիճակի հետ կապված, Իդլիբում Թուրքիայի ԶՈՒ-ի հիմնական նպատակը սիրիական բանակն է, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Թրքամետ գրոհայինները Թուրքիայի ԶՈՒ հրետանու աջակցությամբ հինգշաբթի օրը ճեղքել են սիրիական բանակի պաշտպանությունը Կմինասի եւ Նայրաբի շրջաններում, ավելի վաղ հայտնել էր Սիրիայում Թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնը։ Ռուսական Су-24-երը հարված են հասցրել ահաբեկիչներին, ինչը թույլ է տվել սիրիական զորքերին հաջողությամբ հետ մղել բոլոր գրոհները։ ԹԿՀԿ-ն թուրքական կողմին կոչ է արել դադարեցնել ահաբեկիչների աջակցությունը եւ նրանց սպառազինություն փոխանցելը։ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իդլիբում օդային գրոհի ժամանակ զոհվել են երկու թուրք զինվորականներ, հինգը վիրավոր են։

«Մենք կշարունակենք Իդլիբի հարցով բանակցությունները ՌԴ-ի հետ։ Ինչ վերաբերում է համատեղ պարեկությանը, այն կանցկացվի, ինչպես եւ պլանավորվել էր։ Կարող են լինել տարբեր պայմաններ՝ վատ եղանակ, զանազան հանգամանքներ, սակայն ընդհանուր առմամբ Սոչիի համաձայնագիրը համարվում է հիմք՝ ինչ այնտեղ գրված է, պետք է կատարվի։ Մենք խնդիր չունենք Ռուսաստանի հետ, մեր նպատակը ռեժիմն է»,- CNN Turk հեռուստաալիքի եթերում ասել է Ակարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել