News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետը շեշտեց՝ իրավապահ մարմիններն ունեն նաև այլ գործառույթներ՝ ծայրահեղականացման  երևույթների հետ կապված որոշակի ստուգողական աշխատանքներ իրականացնելու համար․․․

Հայաստանի այսօրվա  կառավարությունը և հեղափոխական հարթակը հստակ դրել է կանոններ, որ մենք պետք է գործենք  օրինականության, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրացազրույցին Հանրային հեռուստաընկերությանը՝ պատասխանելով ատելության մթնոլորտի մասին հարցին և դիտարկմանը, որ մի օրում միանգամից մի քանի ընդդիմադիր գործիչներ բերման ենթարկվեցին։ 

«Այն, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչև այսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ և այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, դա այն բանի շնորհիվ է, որ Հայաստանի այսօրվա  կառավարությունը և հեղափոխական հարթակը հստակ դրել է կանոններ, որ մենք պետք է գործենք  օրինականության, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ»,- նշեց նա:

Վարչապետը շեշտեց՝ իրավապահ մարմիններն ունեն նաև այլ գործառույթներ՝ ծայրահեղականացման  երևույթների հետ կապված որոշակի ստուգողական աշխատանքներ իրականացնելու համար․ «Այսօր իրականում ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ տանում են իշխանության նկատմամբ: Դուք Հայաստանում հիշո՞ւմ եք դեպք, որ առնվազն 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն է գոյություն ունեցել։ Ամենաատելի օլիգարխը, երբ որ դուրս է գալիս և սպառնում է, որ ոտքերը մաքրելու է, այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա, օրենքով սահմանված կարգով իր ոտքերը մաքրելու է՝ հանուն այդ մարդկանց անվտանգության և երկրում հանդուրժողական մթնոլորտի: Եթե սա տեղի չունենա՝ ժողովուրդը բառիս ֆիզիկական իմաստով այդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի:  Բայց մենք դա թույլ չենք տա»։

Դիտարկմանը, որ Փաշինյանը ՀՀ յուրաքանչյուրի վարչապետն է, այդ թվում նաև այդ մարդկանց, և արդյո՞ք ճիշտ է «շնաբարո դուրսպրծուկներ» և նմանատիպ բառապաշարը Փաշինյանը պատասխանեց․  «Այո, իրենք քաղաքացի են, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքացիները կարող են շարժվել դեպի ծայրահեղականություն և գործել նաև ծայրահեղական տրամաբանության մեջ: Իրավապահ մարմիններն ունեն ծայրահեղականացնումը, բռնությունը կանխարգելելու գործառույթ և այնտեղ, որտեղ նրանք կունենան օպերատվիվ տեղեկություն, որ կարող է լինեն ծայրահեղական երևույթներ՝ պետք է լինեն այդպիսի միջոցառումներ իրավապահների կողմից: 

Որ Նաիրի Հունանյանին 2 անգամ բերման ենթարկած լինեին, դրա արդյունքն ավելի լավ կլինե՞ր, թե՞ ավելի վատ: Մենք այդ արդյունքն ենք արձանագրում: Կան երևույթներ և մարդիկ, որ ուղղակի ուրիշ լեզու չեն հասկանում, այդ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս, որ սկսեն սովորել ջութակ նվագել, որպեսզի ավելի քաղաքակիրթ բառապաշար հասկանան»։

Անդրադառնալով սուպերվարչապետական համակարգի մասին ընդդիմադիր եղած ժամանակ իր հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»։

Տպել
Ամենաշատ