News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այն փաստից, որ հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմն այս տարի «Օսկար» է ստացել, փոխանցում է AFP-ն:

«Որքա՞ն վատն էր այս տարի «Օսկարի» մրցանակաբաշխությունը»,- հարցրել է Թրամփը Կոլորադոյի Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում կայացած մարդաշատ հանրահավաքի ժամանակ: «Մենք բավականաչափ խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ առեւտրի հարցում: Իսկ նրանց մրցանակ են տալիս` որպես լավագույն ֆիլմ: Արդյո՞ք դա լավ է: Չգիտեմ»:

«Նեոն»-ը` «Մակաբույծները» ֆիլմի ամերիկյան դիստրիբյուտորը, պատասխանել է ԱՄՆ նախագահին Twitter-ում` հայտարարելով, որ իր դժգոհությունը ենթագրերով ֆիլմից կարելի է հասկանալ, քանի որ «նա կարդալ չգիտի»:

Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է վերադարձնել դասական ֆիլմերը Հոլիվուդի ոսկե դարից ՝ նշելով «Քամուց քշվածները» եւ «Բուլվար Սանսեթ» ֆիլմերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ