News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ թուրք եւ ռուս զինվորականների միջեւ «առողջ երկխոսություն» կա սիրիական Իդլիբ նահանգում սրված հակամարտության վերաբերյալ, փոխանցում է Reuters-ը:

Նա հավելել է, որ Անկարան Մոսկվային հակազդելու մտադրություն չունի, եւ հնարավոր ամեն ինչ արվում է՝ ռուսական ու թուրքական զորքերի միջեւ բախումը կանխելու համար: Ընդ որում՝ թուրք նախարարը նշել է, որ Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի»:

Աքարն ասել է նաեւ, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար Թուրքիան կարող է գործարկել ամերիկյան Patriot ԶՀՀ-ն: Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ին խնդրել են իրենց համալիրներ տրամադրել Իդլիբում զորքերին պաշտպանելու համար: Ընդ որում՝ ինչպես նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, Անկարան չի նախատեսում տարածաշրջանում իր հսկիչ կետերի տեղափոխում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ