News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-ամյակին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նույն օրն են ծնվել, հայտնում է The Local պարբերականի շվեյցարական խմբագրությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Տոնակատարության հնարավոր մասնակիցներին հարկավոր է գրանցվել նախագահի կայքում եւ տրամադրել իրենց անձնագրի պատճեն:

Մայիսի 14-ին Շվեյցարիայի նախագահը կդառնա 60 տարեկան: Ինչպես նշում է The Local-ը, 1960 թվականին երկրում 94372 երեխա էր ծնվել, հետեւաբար, միջինում օրական մոտ 260 շվեյցարացի է ծնվել, եւ մոտավորապես այդքանն էլ իրավունք ունեն մասնակցել նախագահի տարեդարձին: Սոմարուգան դեռ չի հայտնել խնջույքի մանրամասները: Հայտնի է միայն, որ տոնակատարությունը տեղի կունենա Բեռնի մերձակայքում: 

Սիմոնետա Սոմարուգան ստանձնել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել