News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: ԻՌՆԱ-ն հայտնում է, որ 290 պատգամավորական մանդատի համար պայքարելու է ավելի քան 7 հազար մարդ: Ընտրություններն ընթանում են 208 ընտրական տեղամասերում:

Իրանի ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆն ավելի վաղ հայտարարել էր, որ 83 մլն իրանցիներից ձայնի իրավունք ունի մոտ 57 մլն 918 մարդ:

Իրանի Սահմանադրության համաձայն՝ ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 18 տարեկանից մեծ ընտրողը:

Ընտրողներից 29 մլն 39 հազար 152-ը տղամարդիկ են եւ 28 մլն 879 հազար 6 մարդ՝ կանայք:

Իրանի խորհրդարանում 5 տեղ նախատեսված է կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների համար: Իրանում բնակվող էթնիկ հայերի համար նախատեսված է 2 տեղ, ասորիների, հրեաների եւ զրադաշտականների համար՝ մեկական տեղ:

Սուննի պատգամավորները նույնպես խորհրդարանում ներկայացված լինելու խոչընդոտներ չունեն: Ներկայիս խորհրդարանում կա 24 սուննի ներկայացուցիչ:

Խորհրդարանի պատգամավորները համաժողովրդական քվեարկությամբ ընտրվում են 4 տարով: Իրանի նոր խորհրդարանն աշխատանքը սկսելու է 2020 թվականի մայիսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ