News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է:  «Փաստինֆո»–ի  հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը։

«Եթե խոսքը պաշտոնատար անձի մասին է, այդ ինֆորմացիան համարվում է հասարակության սեփականությունը։ Քր օր 144-րդ հոդվածում խոսքը ապօրինի հավաքելու մասին, բայց եթե լրատվամիջոցը օգտվել է գաղտնի աղբյուրից, չի նշանակում, որ ապօրինի է, որովհետեւ լրատվամիջոցը կոնկրետ նպատակով է դա անում՝ ոչ թե կոմերիցիոն, այլ հանրային։

Որպեսզի հավաքելը լինի ապօրինի, պետք է ինչ- որ անօրինական քայլ արված լինի, այսինքն, ինչ-որ բան կոտրել , ինչ –որ համակարգ մտնել եւ այլն, այստեղ պարզ չէ։ Ես չեմ հիշում, թե ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը երբ է վերջին անգամ կիրառվել»,- ասել է նա:

Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առիթով։

Համաձայն ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության, գործը հարուցվել է 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

«Հրապարակ»-ի կողմից նախարարի կենսագրության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը, Արա Ղազարյանի խոսքով, պետական մարմնի նկատմամբ հանրային վերահսկողություն է, ինչը ժողովրդավարական կառավարման գաղափարն է, որի վրա, նրա խոսքով, հիմնվում են իշխանությունները, երբ մշտապես ուզում են արդարացնել իրենց քայլերը ։

«Միշտ ասում են չէ՞ մենք ժողովրդավարական եղանակով ենք եկել։ Հիմա թերթը այդ ժողովրդավարական կառավարման հանրային իրավունքը իրացնելն ապահովողն է , տալիս է արժեքավոր տեղեկություն պաշտոնատար անձի դատվածության վերաբերյալ։

Էական չէ դատվածությունը մարվել է, թե ոչ, հասարակությունը ուզում է իմանալ, թե ովքեր այն մարդիկ, ովքեր իրականացնում են հանրային իշխանությունը , դա նորմալ է»,-ասաց մասնագետը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ