News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ակտիվորեն պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընդունելուն: Երկրի իշխանությունները որոշել են 4 մետր բարձրությամբ պատ կառուցել, որ Թրամփը չտեսնի հետնախորշերը, որոնց կողքից անցնելու է նրա ավտոշարասյունը: Հիմա նրանք մտադիր են ազատվել հռչակավոր Թաջ Մահալի մերձակայքի սարսափելի հոտից, որը Թրամփն այցելելու է հաջորդ շաբաթ Հնդկաստանում երկօրյա շրջագայության ընթացքում, փոխանցում է Reuters-ը:

Գարշահոտը տարածվում է Յամունա գետի աղտոտվածության պատճառով, որը հոսում է հուշարձանի կողքից:

Այս շրջանում ջրանցքների ցանցը կառավարող պաշտոնյան հայտարարել է, որ Յամունային ավելացնելու են եւս 17 մլն լիտր ջուր, որ փորձեն գարշահոտը վերացնել:

Դրանից բացի, ներկայումս ակտիվորեն մաքրում են Թաջ Մահալի պատերը եւ շատրվանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ