News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի մի քանի պահպանողական օրենսդիրներին վրդովվեցրել է Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ Planned Parenthood կազմակերպության նվերը: Նվերների շարքում եղել են վարդագույն պահպանակներ «Don't f*ck with us. Don't f*ck without us» գրությամբ:

Հանրապետական սենատոր Մայք Մորելը եւ մի քանի նրա գործընկերներ համարել են այդպիսի նվերը ոչ թե վուլգար, այլ «վախեցնող»: «Դա թաքնված սպառնալիք է եւ ուժեղ ձեռքի տակտիկա»,-ասել է Մորելը: «Այդպիսի բացահայտ կոպիտ եւ սեռականացված ուղերձի փոխանցումն անտեղին է ցանկացած աշխատավայրում, այդ թվում՝ այստեղ՝ Կապիտոլիումում»:

Բացի պահպանակներից, «գուրմանների համար փաթեթում» ներառվել է քաղցրավենիք եւ երկտող. «Վարդերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ, «Ընտանիքի պլանավորումը» նպաստում է պաշտպանված սեքսին, այժմ ձեր գրասենյակը եւս կարող է»:

Վերարտադրողական առողջության պահպանության ոլորտում ծառայություններ մատուցող «Planned Parenthood» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է AFP-ին, որ փոքր փաթեթներ են ուղարկվել բոլոր օրենսդրական մարմիններ՝ դեմոկրատներին եւ հանրապետականներին, եւ վախեցնելու միտում բնավ չեն ունեցել:

«Մենք ընտրել ենք այս օրը որպես հնարավորություն պաշտպանված սեքսի կարեւորությունն ընդգծելու համար, ինչը, մեր կարծիքով, կարող են սատարել օրենսդրական մարմնի բոլոր անդամները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ