News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սահարայի անապատում գիտնականները հայտնաբերել են լոքոյի մնացորդներ, որն ապրել է այդ տարածաշրջանում վաղ հոլոցենային ժամանակաշրջանում (մ.թ.ա. 10 200-4650թթ.),-հաղորդում է HighTech-ը:

Այժմ Տադրարտ Ակակուսը, որը տեղակայված է այժմ Սահարա անապատում Լիբիայում, անկյանք շրջան է: Սակայն հնագետների գտածոները ցույց են տալիս, որ վաղ հոլոցենային ժամանաշրջանում այդ տարածքը բավականին հարուստ էր ջրով, եւ, որպես հետեւանք, նաեւ կյանքով: Այդ մասին վկայում են ե՛ւ վաղ մարդկանց բազմաթիվ բնակավայրերը, ե՛ւ տարատեսակ ֆաունան, որի հետքերը հնագետներին հաջողվել է հայտնաբերել:

Այդ տարածքում գիտնականների պեղումների արդյունքում հայտնաբերված կենդանիների մնացորդների մեծ մասը պատկանում է ձկներին (շուրջ 80 տոկոսը): Մնացած քարացուկների 19 եւ 1 տոկոսը պատկանում է կաթնասուններին եւ խեցեմորթներին:

Հայտնաբերված մնացորդների տարիքի անալիզը ցույց է տվել, որ այդ տարածաշրջանում ձկան քանակը ժամանակի ընթացքում պակասել է: Հետազոտության արդյունքները վկայում են, որ այդտեղ հին մարդիկ սկզբում սնվել են հիմնականում ձկներով, այնուհետեւ կենտրոնացել են որսի եւ անասնապահության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ