News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության առաջիկա նախագահական եւ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, հայտարարություն է տարածել Արցախի Ոստիկանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ, ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական եւ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան: Վերոհիշյալ դաշտում անհամաձայնության եւ օրենսդրությամբ սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ քաղաքակիրթ եւ օրինաչափ ընթացակարգից դուրս ոչ իրավաչափ կամքի արտահայտումն զուգորդվում է բազմաբնույթ վարչական իրավախախտումների կատարմամբ, որի պարագայում կամա թե ակամա իրական սպառնալիք է արտահայտում հասարակության անվտանգության ոլորտում:

Ոստիկանությունը կոչված է անվերապահորեն կանխարգելել հասարակության անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի ոտնձգությունները եւ օրինախախտների նկատմամբ լինելու է խստապահանջ:

Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից՝ առհասարակ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից դուրս գործողություններ կատարելուց»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Ամենաշատ