News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անչափ կարեւոր է, որ Հայաստանում աճում է փոքր եւ միջին ձեռներեցների հետաքրքրությունը պետական գնումների համակարգի հանդեպ, ինչպես նաեւ կատարելագործվում է բողոքարկման եւ հաշվետվողականության համակարգը: Այս մասին փետրվարի 21-ին ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Ընդ որում, նրա խոսքով, պակաս կարեւոր չեն ԵՄ երկրներում «կանաչ» գնումները եւ նման կարգի տարբեր համաձայնագրերը: Պատգամավորը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել լավագույն մրցակցային միջավայր եւ օգնել համակարգն ավելի գրավիչ դարձնել: Նա, միաժամանակ, շեշտեց բողոքարկումների համակարգի բարելավման կարեւորությունը: «Անձամբ մոնիթորինգ եմ անցկացրել եւ տեսել, որ միեւնույն մարդը համանման բողոքներ քննելիս հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում՝ ո՞րն է այն բանի խելամիտ հիմքը, որ կարողանանք զսպել որոշ գայթակղություններ»,- պարզաբանեց խորհրդարանականը:

Մանուկյանը նաեւ ընդգծեց հաշվետվողականության եւ թափանցիկության կարեւորությունը՝ հավելելով, որ այս առումով մեծ աշխատանք է կատարվել, եւ ամեն ինչ ավտոմատացնելու գայթակղությունը զգալիորեն մեծացել է:

«Իմ կարծիքով, սակայն, տվյալները մտցնելու որակը դեռեւս խնդրահարույց է»,- նշեց պատգամավորը:

Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ ՓՄՁ-ները դեռեւս ընդհանուր առմամբ մեծ հետաքրքրություն չեն դրսեւորում պետգնումների համակարգի հանդեպ, ուստի, խորհրդարանականի կարծիքով, կարեւոր են այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
«Փաստ». Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի 181 ընտանիքի
Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու...
Ամենաշատ