News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար, հաղորդում է Meduza-ն:

Փետրվարի 21-ի դրությամբ երկշաբաթյա կարանտինի մեջ է գտնվում մոտ 2500 մարդ: Բոլոր նրանց, ովքեր Չինաստանից Մոսկվա են ժամանում, մեկուսացնում են: Նրանց, ում մոտ բարձր ջերմություն կամ հիվանդության այլ նախանշաններ են հայտնաբերվում, հոսպիտալացնում են:

Սոբյանինը պատմել է, որ տեսանկարահանող սարքեր են կիրառվել, երբ Մոսկվա ժամանելուց հետո Չինաստանի քաղաքացու մոտ սխալմամբ կորոնավիրուս են հայտնաբերել: Քաղաքապետը դա լաբորատոր սխալ է անվանել:

Սոբյանինի խոսքով՝ Չինաստանից ժամանածների մոնիթորինգ են անցկացնում մետրոպոլիտենի, «Մոսգորտրանսի», ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները:

Փետրվարի 20-ից սկսած Չինաստանի քաղաքացիների համար արգելվել է Ռուսաստան մուտքը ՉԺՀ-ում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ