News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմի` Բաքվի համար 100 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթը հիմնականում ուղղված է Իրանի դեմ ամերիկաադրբեջանական համատեղ նախաձեռնությունների ֆինանսավորմանը` միունույն ժամանակ` նոր գրոհային հնարավորություններ ապահովելով եւ մնացած ռազմական ռեսուրսներն ազատելով Արցախի եւ Հայաստանի դեմ Ալիեւի ռեժիմի շարունակական ագրեսիայի համար: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակում (ANCA):

ANCA-ի կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանի խոսքով` իրենք անհանգստացած են, որ Բաքվին օգնության փաթեթն Ադրբեջանի զինանոցում նոր սարքավորումներ, մարտավարական հնարավորություններ է ավելացնում հարձակման համար` միաժամանակ պետական ռեսուրսներ ազատելով` Արցախի եւ Հայաստանի դեմ գործողությունները վերսկսելու համար:

«Չի կարելի ամերիկացի հարկատուներին խնդրել թեկուզ մի դոլար հատկացնել Ալիեւի բացահայտ եւ անողոք ագրեսիվ ռեժիմին ռազմական օգնության համար, ով դեռ մեկ շաբաթ առաջ Մյունխենում կրկին խոսեց Արցախի վրա հարձակման սպառնալիքների մասին եւ հրապարակավ հայտարարեց, որ Երևանն ու Հայաստանը Ադրբեջանի տարածքներն են: Թրամփի վարչակազմը պետք է կամ դադարի ռազմական օգնություն ցուցաբերել Բաքվին, կամ հավասարեցնի Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող օգնությունը»,- հայտարարեց նա:

Թերեզա Երեմյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովին, որում կոչ է արել հրաժարվել Ադրբեջանին միջոցներ հատկացնելուց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ