News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծիծաղելի է, երբ պետգնումների մրցույթներում հաղթանակ են շնորհում այն ընկերությանը, որն իր ծառայությունների կամ արտադրանքի համար առաջարկում է առավել ցածր գին: Այս մասին փետրվարի 21-ին ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Խորհրդարանականի կարծիքով՝ նման մոտեցումն անհրաժեշտ է վերանայել:

«Եթե մրցույթի ժամանակ մի ընկերությունն իր արտադրանքի համար առաջարկել է վճարել 1 դոլար, իսկ մյուսը՝ 10 դոլար, ապա ստացվում է, որ միջին գինը կազմում է 5 դոլար: Հաղթանակը պետք է շնորհել այն ընկերությանը, որն առաջարկել է միջինին մոտ գին»,- շեշտեց պատգամավորը:

Բագրատյանը նաեւ անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության շրջանակում անցկացվող մրցույթներին Հայաստանի մասնակցության հնարավորությանը: Խորհրդարանականի կարծիքով՝ Հայաստանն, ասես, այս մրցույթներից մեկուսացված է: Նա սա պայմանավորում է այն հանգամանքով, որ հայկական ընկերություններն իրենց անպաշտպան են զգում եւ չեն ցանկանում դիմել չարդարացված ռիսկերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ