News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է դատարանները որոշումների կայացման ավտոմատացված համակարգ դարձնի: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը: Նա նշեց, որ դատարանի օբյեկտիվությունն արդեն ապահովված է մի քանի ատյանների օգնությամբ, իսկ առաջարկվող մոտեցմամբ դատարանի հայեցողության ինստիտուտի հետ կապված խնդիրներ կառաջանան:

«Դատարանը չպետք է հայտնվի այնպիսի իրավիճակում, որ զրկվի արդար որոշում կայացնելու հնարավորությունից: Մասնավորապես, մտագություն է առաջացնում այն, որ դատավորը, փաստացի, սահմանափակված կլինի ավելի կարճ ժամկետներ սահմանել, քան սահմանված է օրենսդրությամբ: Օրինակ, եթե լինի այնպիսի հանցագործություն, որը 4 տարուց ավել ժամկետով պատիժ է ենթադրում, ապա դատարանը զրկվում է փորձաշրջան սահմանելու հնարավորությունից` անկախ հանցագործության բնույթից եւ դրդապատճառներից»,- նշեց Սարդարյանը:

Նա հավելեց, որ նոր օրենքի համաձայն` մինչև 30 հազար դրամի չափով առաջին անգամ գույքային հանցագործություն կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից: «Մտահոգիչ է, որ պատասխանատվությունից ազատումը վերաբերում է միայն գույքային հանցագործություններին, մինչդեռ կան շատ ոլորտներ, որոնք նույնպես կարող են ներառվել այս շրջանակներում»,- շեշտեց նա:

Փաստաբանը եւս մեկ թերություն նշեց Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում, մասնավորապես` Զինված ուժերում կատարված հանցագործությունների վերաբերյալ: «Արարքը, որը զինակցին թեթեւ վնասվածք է հասցրել, կարող է պատժվել մինչեւ 2 տարի ազատազրկմամբ: Ստացվում է, որ եթե զինծառայողը սխալվել է ռազմական տեխնիկայի օգտագործման ժամանակ եւ անզգուշորեն թեթեւ վնասվածք հասցրել է իր զինակցին, ապա կարող է ազատազրկել մինչև 2 տարի ժամկետով: Իմ կարծիքով, սա անհամաչափ պատիժ է», - եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ