News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերով երեք անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հուլիսի 19-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետին՝ այն բանի համար, որ նա, անձնական շահագրգռվածությունից՝ դատապարտյալի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու նպատակից ելնելով, 2019թ. հունիսի 28-ին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեղյակ լինելով, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Վ. Ղ.-ին հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր՝ միջոցներ չի ձեռնարկել արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու եւ առգրավելու ուղղությամբ:

Փոխարենը՝ այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, եւ արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին:

Քրեական գործից նրա վերաբերյալ անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մեկ այլ գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի եւ չափերի թմրամիջացների էին տեղափոխվել ՔԿՀ տարածք եւ շրջանառվել:   

 Մասնավորապես՝ պարզվել էր, որ ստացիոնար կարգով բուժօգնություն ստանալու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի պահպանությունն իրականացնելու համար սահմանված ժամանակավոր պահակետում ծառայություն իրականացնող՝ պահախմբի ավագ եւ կրտսեր մասնագետ հանդիսացող՝ նույն հիմնարկի անվտագության ապահովման բաժնի երկու աշխատակիցները, ծառայության նկատմամբ դրսեւորելով անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, իրենց ծառայության ժամին քնել են, ինչից օգտվելով՝ դատապարտյալը բժշկական կենտրոնից դիմել էր փախուստի: Նշված դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով վերոնշյալ երկու աշխատակիցներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատական քննության արդյունքում նրանց նկատմամբ եւս կայացվել է մեղադրական դատավճիռ: 

Հիշեցնենք, որ հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հաճախակի դրսեւորումները՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին հասցեագրվել էր միջնորդագիր՝ ՔԿՀ-ներում նմանատիպ երեւույթները բացառելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու եւ արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնելու վերաբերյալ:

Նշված միջնորդագիրը համակողմանի քննարկման է արժանացել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում:Դրա վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից ստացված գրության համաձայն՝ նմանատիպ երեւույթները բացառելու նպատակով անցկացված խորհրդակցությունների ընթացքում ծառայության պետի եւ տեղակալների կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են դրանից բխող անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու կոնկրետ ցուցումներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ վերահսկողություն: Բացի այդ, տեղեկացվել է, որ ՀՀ արդարադատության եւ ՀՀ առողջապահության նախարարությունների գործակցությամբ գործանական միջոցներ են ձեռնարկվել մի քանի խոշոր քաղաքացիական առողջապահական հաստատություններում կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը, ինչպես նաեւ նրանց վարքագծի նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես՝ սկսվել է բուժհաստատությունների համապատասխան բաժանմունքները, ըստ դրանցում բուժում ստացող դատապարտյալների կամ կալանավորված անձանց անվտանգության եւ պահպանության տեխնիկական չափորոշիչների, վերակառուցելու, վերազինելու գործընթաց:       

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման...
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները...
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ