News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանական քաղաքական գործիչների դեմ ԱՄՆ-ի կողմից հերթական  պատժամիջոցների կիրառումը հիասթափություն եւ Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա` Միացյալ Նահանգները հուսահատորեն փորձում են Իրանի խորհրդարանական ընտրությունները թիրախը դարձնել, այդքան վախենում են ժողովրդական մասնակցությունից: «Նրանք, ովքեր պատժամիջոցներ, տնտեսական ահաբեկչություն եւ առավելագույն ճնշում են գործադրել ավելի քան 83 միլիոն իրանցիների նկատմամբ, այժմ հուսահատ կերպով փորձում են կենտրոնանալ Իրանում կայանալիք ընտրությունների վրա, եւ դա ցույց է տալիս, թե ինչպես են նրանք վախենում ժողովրդավարությունից եւ ժողովրդական մասնակցությունից», - ասաց Մուսավին:

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ու ժողովրդին ձեր խելագար եւ բռնի պատժամիջոցները չեն անհանգստացնում: Նրանք կշարունակեն իրենց ճանապարհը դեպի ապագա»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ընդլայնել էր Իրանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ