News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 1990 թվականի բյուջեի մոտ 190 տոկոսը, մոտ երկու անգամ ավել. Մինչդեռ ՀՀ-ում ապրում է 2,9 մլն մարդ, 1990-ի 3,6 մլն-ի փոխարեն: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Վրաստանի տնտեսությունը 2019-ին կազմել է 1990-ի 100 տոկոսը։ 1990-ին Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր էր, քան Վրաստանում, բայց մենք այսօր Վրաստանից մի փոքր պակաս ենք ապրում, իսկ Ադրբեջանից կապաս ենք ապրում մոտ 1,8 անգամ: Այն ժամանակ մենք Ռուսաստանից պակաս էինք ապրում 1,5 անգամ, այսօր պակաս ենք ապրում 2,5 անգամ»,-ասաց բագրատյանը՝ դա բացատրելով նրանով, որ ամեն տարի կեղծ տնտեսական աճեր են գրել:

«Ամեն տարի աճ են գրել, բացառությամբ Բագրատյանի կամ առաջին կառավարության՝ Տեր-Պետրոսյանի օրոք: Այն ժամանակ այդպիսի բաներ չի եղել, մարդիկ նույնիսկ պատժվել են՝ աճը չափազանցնելու համար: Հետո տեսել են, թե ոնց տակից դուրս գանք, այսքան որ աճում ենք, Վրաստանը պետք է վաղուց հետ ընկած լիներ: Հետ են գնացել, 1990 թվականի մակարդակը իջեցրել են: պակաս են գրել, որ տեղ ունենան խաբելու: Սա ահավոր հանցագործություն է, սա թող հաղորդում լինի դատախազության  համար, հաղորդում լինի վիճվարչության պետի համար, որ 23 տարի այս հանցագործությունն արել է: Այս ահավոր հանցագործության համար, այս երկրում պետք  է պատժվե՞ն»,-ասաց նա եւ նշեց, որ այդ գործով Համաշխարհային բանկին նամակ է գրել, թե այդ ոնց են գրել, թե մենք վատ ենք ապրել վրացիներից, եթե նրանք գալիս էին այստեղից հավ առնելու, ուտելու բան չկար։

«Պատասխանել են՝ ձեր վիճակագրական վարչությունն է մեղավոր։ Նույն հարցմանը վիճվարչությունից Ստեփան Մնացականյանը պատասխանել է, որ դա արել է ՀԲ-ն։ Այդ նամակները ես ունեմ։ Հիմա սա կոռուպցիա չի՞»:

Հրանտ Բագրատյանը նաեւ հիշեցրեց, որ արդեն 20 տարի է, որ Կենտրոնական բանկը գումար չի տալիս կառավարությանը, մինդեռ մինչեւ 20 տոկոսը ինքը պետք է տար՝ ավելի քան 6 միլիարդ դոլար. «Չկա այդպիսի երկիր, որտեղ ԿԲ-ն փող չտա կառավարությանը: Սա ինստիտուցիոնալ կոռուպցիա է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ