News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե խոսվում է գնումների վերաբերյալ օրենսդրությունն ամբողջությամբ փոխելու մասին, ապա պետք է սեղանին դրվի այն առաջարկների փաթեթը, որը ցույց կտա, թե ինչն ենք ուզում փոխել եւ ինչով: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նշենք, որ ԱԺ-ում ընթանում է «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումները:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, գնումների օրենսդրությունն ամբողջությամբ փոխելու առաջարկ իրենք չեն ստացել. «Մենք շրջանառության մեջ ենք դրել մի նախագիծ, որի վերաբերյալ ստացել ենք առաջարկներ թե հանրային սեկտորի ներկայացուցիչներից, թե պետական կառավարման մարմիններից, թե հասարակական կազմակերպություններից: Կամփոփենք, կներկայացնենք քննարկման եւ արոշումներ կկայացնենք: Այնպես որ մենք ամենեւին հակված չենք կատեգորիկ հայտարարել, որ այն, ինչ ունենք, կատարյալ է եւ ոչ մի բան պետք չի փոխել: Ճիշտ հակառակը՝ մենք փորձում ենք ձեռքներս պուլսի վրա պահել, որպեսզի համարժեքորեն արձագանքեքնք այն ազդակներին, որ ստանում ենք միջավայրից եւ ըստ դրա լավագույնը դարձնենք մեր գնումների համակարագի կարգավորումները»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մարդկանց կյանքը լավացել է, տնտեսական առաջընթաց ենք ունեցել եւ որպես օրինակ նշում, որ 50 եվրոյով մարդիկ կարող են մեկնել Հռով, Ջանջուղազյանն արձագանքեց. «Շատ օրինաչափ է, որ մարդիկ տարբեր տեսակետներ են հայտնում: Չի կարող այնպես լինել, որ որեւէ իրադարձության, երեւույթի վերաբերյալ լիներ համատարած մեկ միասնական ընկալում:

Հիմա եթե հարցն այն է, թե արդյոք 50 եվրոյով Հռոմ գնալը հնարավորություն է, թե ոչ, ապա միանշանակ հնարավորություն է: Արդյոք դա հնարավորություն է փոխել նաեւ ինչ-որ տեղ աշխարհընկալումը, աշխարհայացքը, արժեքային համակարգի վերաբերյալ մտորումներ ունենալ, վերցնել այն, ինչը լավն է,  տեսնել այլ ստանդարտներ, որոնցով մարդիկ ապրում են եւ ձգտել դրան, թե ոչ, սա հնարավորությո՞ւն է, թե՞ ոչ: համոզված եմ, որ հնարավորություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ