News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ասֆալտի վրա փռել» արտահայտության օգտագործումը իջեցնում է տվյալ պաշտոնյայի նկատմամբ հարգանքի մակարդակը: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Ըստ նրա` ցանկացած հեղափոխությունից հետո բնակչությունը բաժանվում է առնվազն երկու ճամբարի` կողմ եւ դեմ: «Մարդը, ով ատելություն է տարածում, վտանգում է իր եւ իր սիրելիների առողջությունը: Նյարդային եւ հոգեբանական պատճառներ ունեցող հիվանդությունները կարող են շատ վտանգավոր լինել, օրինակ` քաղցկեղ, սկլերոզ»,- ասաց նա:

Հոգեբանը նշեց, որ ատելության մակարդակը հասարակության մեջ խոսում է այն մասին, որ մենք քաղաքացիական հասարակություն այդպես էլ չդարձանք, այլ մնացինք պարզունակ շուկայական հարաբերությունների մակարդակում: «Ընդ որում, վերջին երկու տարվա ընթացքում մենք ոչ միայն առաջ չենք գնացել, այլեւ` հետընթաց ենք ապրել»,- պարզաբանեց Ծատուրյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այնսպիս արտահայտություններ, ինչպիսիք են «ասֆալտի վրա փռելը» կամ «պատին ծեփելը», չպետք է օգտագործվեն որեւէ մակարդակի պետական ծառայողի կողմից, քանի որ սա, առաջին հերթին, հենց իրենց նկատմամբ է իջեցնում հարգանքի մակարդակը հասարակության կողմից: «Եթե մարդիկ սովորեն նման արտահայտությունների, ապա հաջորդ իշխանափոխությունից հետո իրավիճակը կարող է ավելի վատթարանալ: Դա կանխելու համար վճռական դեր պետք է ունենան լրատվամիջոցները»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ այս արտահայտությունները պատկանում եմ ՀՀ վարչապետին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ