News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շեյխերը եւ լիբիական ցեղերի ներկայացուցիչները հորդորել են դիմակայել երկրում արտաքին միջամտության բոլոր ձեւերին, մասնավորապես` թուրքական ներխուժմանը եւ նրա աջակիցներին, հայտնում է Asharq al-Aswat-ը:

Լիբիայի արևմտյան Տարհուն քաղաքում բանակցությունների ընթացքում նրանք հայտարարել են Թուրքիայի եւ Քաթարի միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելու մասին: Նրանք ՄԱԿ-ին կոչ են արել հետ կանչել Լիբիայի նախագահական խորհրդի եւ Գերագույն պետական խորհրդի իրենց ճանաչումը եւ չճանաչել որեւէ սուբյեկտ, որին Ներկայացուցիչների պալատը չի աջակցում:

Բացի այդ, նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել վերացնել զենքի էմբարգոն եւ կրկին անգամ հայտարարել են, որ նրանք մերժում են ցանկացած երկխոսություն կամ զինադադարի հաստատումը այնքան ժամանակ, մինչեւ վարձկանները կլքեն երկիրը: Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լիբիան անկախ ինքնիշխան պետություն է, որը հարգում է մշակութային եւ էթնիկական բազմազանությունը եւ լիբիացիների միջեւ պատմական կապերը:

Մասնակիցները հաստատել են, որ քաղաքական մեկուսացման մասին օրենքը պետք է վերացվի: Ըստ նրանց, դատական հայցեր կներկայացվեն լիբիական ճգնաժամի սրման գործընթացում ներգրավված բոլոր երկրների դեմ, մասնավորապես` Թուրքիայի եւ Քաթարի:

Ինչ վերաբերում է նավթային նավահանգիստներին, ապա դրանք փակ կմնան այնքան ժամանակ, մինչեւ լիբիացիներին կհաջողվի միասնական կառավարություն ձեւավորել: Նրանք կոչ են արել կառավարական հաստատություններն արագ կերպով մայրաքաղաքից դուրս տեղափոխել, մասնավորապես` Լիբիայի Կենտրոնական բանկը եւ Լիբիայի արտաքին ներդրումների ընկերությունները:

Ավելին, նրանք կոչ են արել օպերատիվ ընթացակարգեր իրականացնել արտերկրում Լիբիայի դեսպանատներում նախագահական խորհրդի ներկայացուցիչների դեմ: Նրանք նաեւ որոշել են լիբիական շեյխերի եւ նշանավոր գործիչների խորհուրդ ստեղծել` լիբիական հասարակությունը ներկայացնելու եւ երկրում խաղաղություն պահպանելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ