News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համացանցում, այնուհետեւ լրատվամիջոցներում տարածվող «շների կողմից կծոտված» քաղաքացիների մասին տեղեկությունների ալիքից հետո Երեւանի Մալաթիա-Սեբաստիա շրջանից անհետացել են մոտ երկու տասնյակ շներ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր իրավիճակը: Այսօր գործակալությունը իրավապաշտպաններին դիմեց՝ տեղեկացնելով շների անհետացման մասին:

Պարբերականի թղթակիցը նախ դիմեց քաղաքապետարանին առընթեր գործող թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն, որտեղ սկզբունքորեն հրաժարվեցին զրուցել եւ խնդրեցին դիմել քաղաքապետարանի մամուլի ծառայություն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մայրաքաղաքի եւ մասնավորապես նշված շրջանի բնակիչներից վերջին օրերին ստացվել են մեծ թվով կանչեր, ինչի հետ կապված քաղաքապետարանը պարտավոր է արձագանքել: Որպես կանխիչ միջոցառում շները (17-18 առանձնյակ) վերցվել են եւ տարվել կլինիկա՝ նրանց հնարավոր վտանգավորությունը որոշելու համար: Եթե փորձագետները որոշեն, որ կենդանիները վտանգ չեն ներկայացնում, նրանք կվերադարձվեն (բացառությամբ դեպքերի, երբ կենդանիները բնակվում են հանրակրթական հաստատությունների մերձակայքում): Ամեն դեպքում, քաղաքապետարանից միանշանակ հավաստիացնում են, որ առողջ կենդանիների քնեցում չի կատարվի: 

Այն, որ քաղաքապետարանը բազմաթիվ զանգեր է ստացել, միանգամայն բացատրելի է եւ շատ սպասելի համացանցում ծավալված հիստերիայից հետո: Քաղաքապետարանի արձագանքը եւս արդարացված է՝ քանի որ ահազանգ կա, այն ստուգելու կարիք ունի: Արդեն նշվեց, որ կենդանիները կլինիկա են տեղափոխվել, որտեղ նրանց զննելու են մասնագետները:

Իսկ ահա այդ պահից տեղի է ունենում ինչ-որ անհասկանալի բան: Ինչպես պնդում են տեղի ունեցողին մոտ աղբյուրները, կենդանիներին իսկապես կլինիկա են տեղափոխել, բայց հիմա որոշ կենդանիներ այնտեղ չեն, եւ ոչ մեկը հոդաբաշխ պատասխան չի տալիս, թե շներն ուր են կորել: Արդյոք նրանք զննվել եւ բա՞ց են թողնվել: Քանի որ, ինչպես պնդում են շրջանում բնակվող կենդանիների պաշտպանները, շների մեծ մասը որսվել է օղակաձեւ խաչմերուկի շրջանում, եւ մարդկանց սպառնալիք չեն ներկայացնում: Կենդանիների հետագա ճակատագիրն ինչպիսի՞ն է եղել: NEWS.am-ն ակնկալում է այս հարցին կենտրոնի կամ կլինիկայի ղեկավարության արագ արձագանքը՝ հրապարակման եւ կենդանիների պաշտպանների հանրույթին ու պարզապես կենդանիներ սիրողներին տեղեկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ