News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը եւ դարձյալ տարակուսեցի, երբ դարձյալ ժողովրդին վերագրվեց բռնարարի վարք, իսկ այժմյան ղեկավարությանը՝ խաղաղարարի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այնպիսի տպավորություն է, որ եթե Փաշինյանն ու իր թիմը չլինեին, ապա ժողովուրդը ինքնադատաստանի էր ենթարկելու բոլոր նախկիններին։

Այս թեզը հակասության մեջ է մտնում այժմ այդքան հենակետային դիտարկվող՝ հանրաքվեի հետ։ Եթե ժողովուրդն այդքան բիրտ է ու մարդու իրավունքների նկատմամբ ոչ զգայուն, բռնարար, ապա ինչպե՞ս եք վստահում այդ ժողովրդին եւ հանրաքվե իրականացնում։

ՉԷ՞ որ բռնարար վարք ունեցող ժողովուրդը կարող է ուզել, օրինակ, որ գնդակահարեն, վտարեն, վառեն մարդկանց մի խմբի։ Եթե դա ուզի, ուրեմն պետք է անե՞ք, մոռանալով իրավունքի բոլոր սկզբունքները։

Արժե մտածել՝ նման թեզի հետեւանքների մասին։

P.S.Նորից հիշեցնեմ, որ 2008 թվականից ի վեր Հայաստանում բազմաթիվ սոցիալական շարժումներ են եղել, որոնցից շատերը այնքան բազմամարդ ակցիաներ են իրականացրել, որ նույնիսկ սարսափեցրել են այն ժամանակվա ղեկավարներին։ Սակայն այդտեղ հավաքված ժողովուրդը երբեւէ բռնարարքների չի դիմել ու բռնության որեւէ ակտ չի գրանցվել։ Այն դեպքում, երբ չի էլ ունեցել կոնկրետ լիդեր կամ լիդերներ։ Ուստի, ժողովրդին բռնարար մի դարձրեք»:

Տպել
Ամենաշատ