News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ:

Այս առնչությամբ, ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, ազգի ու դրա առանձին խմբերի ներկայացուցիչների հանդեպ դրսեւորված ծայրահեղական՝ անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանող, վստահությունն ու հարգանքը խարխլող գործողությունները դիտարկելով որպես ազգային անվտանգությանը սպառնացող բացառիկ վտանգ եւ այդ առումով մշտադիտարկման ներքո պահելով տեղեկատվական տիրույթը եւ մամուլում հրապարակումները, անկախ դրանց հեղինակների քաղաքական ընդդիմադիր կամ իշխանամետ կողմնորոշման, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «www.facebook.xn--com-3ga սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019 թ. նոյեմբերից մինչեւ 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաեւ ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջեւ քարոզելով նախկին եւ ներկայիս քաղաքական եւ հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ:

Հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական եւ նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ Հայոց լեզվի եւ բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին եւ 2-րդ Նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ։

Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու եւ հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Սահմաններին վնասազերծվել է ավելի քան 4000 ահաբեկչական խմբավորում. Իրանի սահմանային ոստիկանության պետ
Սահմանապահ ծառայության օպերատիվ կարողություններն ու բարելավվել են․․․
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարությունը...
Ռուսաստանը Գարրի Կասպարովին ավելացրել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակ
2012 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ...
AFP. Բելգիայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայում
Գործակալության փոխանցմամբ՝ «15-ից 17 տարեկան երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայի երեք...
ԱԷՄԳ-ն կօգնի Ճապոնիային ապահովել ամենամեծ ԱԷԿ-ի պաշտպանությունն ահաբեկչություններից. Kyodo
ԱԷՄԳ մասնագետները կօգնեն Ճապոնիային...
Ամենաշատ