News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Եվրոպայում անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակին եւ ռուսական նորագույն զենքին, սակայն ոչ միջուկային մարտագլխիկով նոր զենքի տեղակայմանը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականի հրապարակած հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զսպման մեր միջոցները շարունակում են արժանահավատ մնալ, եւ դա նշանակում է, որ մենք ստիպված կլինենք արձագանքել նոր իրականությանը»,- ասել է նա եւ նշել զինաթափման ու սպառազինությունների վերահսկողության բարելավման հարցում միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Ստոլտենբերգի գնահատմամբ, «ռուսական նոր հրթիռները չափազանց վտանգավոր են»։ Դա, ըստ նրա, «մեծացնում է անհասկացվածության ռիսկը»։

2019 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ նախաձեռնությամբ դադարեցվել էր Միջին եւ փոքր հեռավորության հրթիռները չեզոքացնելու համաձայնագիրը։ Իր գործողությունները Վաշինգտոնը բացատրել էր նրանով, որ Ռուսաստանը հրաժարվել էր կատարել Ամերիկայի պահանջը 9М729 տեսակի նոր թեւավոր հրթիռները ոչնչացնելու մասին, որոնք, ըստ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ում նրանց դաշնակիցների, խախտում են համաձայնագրի դրույթները։ Մոսկվան հերքել էր այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ այդ հրթիռների տեխնիկական բնութագրիչները համաձայնագրով հաստատված պարամետրերի սահմաններում են, եւ իր կողմից պատասխան պահանջներ էր ներկայացրել Վաշինգտոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի հնարավորությունները կորոնավիրուսի պատճառով չեն պակասել․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն խոստովանում է, որ ռուսական սահմանին մոտ տեղակայված աշխատակիցների մեջ, ինչպես նաեւ Աֆղանստանում ուսումնական գործողությունների ժամանակ հայտնաբերվել են հիվանդության դեպքեր․․․
Վրաստանը եւ Ուկրաինան աջակցության փաթեթ կստանան ՆԱՏՕ-ից
«Վստահ եմ, որ նախարարները կհաստատեն այս փաթեթը, որը շարունակում է Վրաստանին եւ Ուկրաինային մեր աջակցության եւ օգնության ամրապնդման գործընթացը...
ՆԱՏՕ-ն դաշինքի բարեփոխումների փորձագիտական խումբ է ստեղծել
Փորձագետները պետք է մինչեւ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը, որը տեղի կունենա եկող տարվա սկզբին, դաշինքի բարեփոխումների խորհրդատվություններ պատրաստեն․․․
Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի կազմում է
2020 թվականի մարտի 27-ին ԱՄՆ-ը, որպես պայմանագրի ավանդապահ, ստացել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը…
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զինվորականները վարակվել են կորոնավիրուսով
Սրանք թեստերի առաջին դրական արդյունքներն են Աֆղանստանում տեղակայված «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցների շրջանում...
ՆԱՏՕ-ն ստուգում է կորոնավիրուսի առկայությունն արտերկրում տեղակայված իր զինվորականների մոտ
«ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական անձնակազմը շարունակում է զգոն մնալ` հետեւելով օպերացիաների շրջանակներում տեղակայված ՆԱՏՕ-ի անձնակազմի վրա պոտենցիալ ազդեցություններին...
Ամենաշատ