News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» օրենքում, եւ գնումների գործընթացը պետք է թափանցիկ դառնա պետության առաջին երեք դեմքերի`նախագահի, վարչապետի եւ ԱԺ խոսնակի համար: Այս մասին փետրվարի 21-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողներին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի կարծիքով` այդ գնումները գաղտնի պահելը «հարիր չէ հետհեղափոխական Հայաստանին»: Նա նաև նշեց, որ հեղափոխությունից հետո Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նորից բարձրացրել է հարցն այն մասին, որ նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի համար գնումները չպետք է պետական գաղտնիք համարվեն:

«Հեղափոխությունից հետո մենք որոշեցինք նորից բարձրացնել այդ խնդիրները: Պատրաստվել էր օրենքի նախագիծ, եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն դրել էր շրջանառության մեջ: Ես չգիտեմ, թե ինչպես է արդարադատության նախարարը զեկուցել այս հարցը վարչապետին, բայց լավ հիշում եմ, որ պարոն վարչապետը կառավարության նիստին, իրեն բնորոշ հումորով, այս ամենը վերածեց անհեթեթության` հայտարարելով. «Գուցե բացատրեք նաեւմեր երթուղին, քանի թիկնապահ ունենք, ինչ զենք նրանք ունեն եւ այլն»: Հետո միայն, այս հարթակում, նա հասկացավ, որ մենք այս առաջարկությունն արել ենք ընդհանրապես առանց որեւէ վատ մտադրության, եւ պարզապես կարծում ենք, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է նման սահմանափակում մտցնել տեղեկատվության ազատության համատեքստում»,- պարզաբանեց Մելիքյանը:

Անդրադառնալով պնդումներին առ այն, որ տվյալ տեղեկատվության գաղտնիությունը կարող է պայմանավորված լինել ազգային անվտանգության խնդիրներով, Մելիքյանը վստահություն հայտնեց, որ նախագիծը կարող է մշակվել, նույնիսկ` հաշվի առնելով այս մտահոգությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ