News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 21-ի երեկոյան հեռախոսային զրույց կանցկացնեն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, հեռախոսային զրույցը հաստատում եմ: Այն նախատեսվում է այսօր երեկոյան»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը ուրբաթ Մոսկվայի ժամանակով 18:00-ին Պուտինի հետ բանակցություններն վարելու մտադրության մասին:

Էրդողանը Պուտինի հետ նախատեսված զրույցի մասին հայտնել էր CNN Turk հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ նա մտադիր է Պուտինի հետ քննարկել սիրիական Իդլիբի իրավիճակը:

Դրանից բացի, Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինին առաջարկել են մարտի 5-ին Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողով անցկացնել: Սակայն, ինչպես պնդում է Էրդողանը, ՌԴ առաջնորդը «դեռեւս իր համաձայնությունը չի տվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ