News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 21-ին, ընթացող առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Արթուր Հովսեփյանը։

Նա պատմեց, որ իր գործընկերոջ հետ Արսեն Դավթյանի առանձնասենյակում աշխատանքներ իրականացնելիս են եղել, երբ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել. «Ուռուցքաբանական ծառայության վերաբերյալ հաշվարկներ էինք անում։ Մի ընկերության հետ էլ պայմանագիր պետք է կնքեինք ու այդ պայամանգրի տեքստն էինք քննարկում։ Ժամը 15։00-ի կողմերը դուրս եկանք գործընկերոջս հետ ընդմիջման ու այդ ընթացքում եկան ԱԱԾ աշխատակիցները երկուսիս առանձնասենյակից դուրս հրավիրեցին։ Լրատվամիջոցներից ենք իմացել, որ նման դեպք է տեղի ունեցել»։

Կողմերը վկային հարցեր ուղղեցին, որից հետո նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 3-ին։

Նշենք, որ լրագրողները միջնորդեցին դատարանին տեսանկարահանել վկայի հարցաքննությունը, սակայն պաշտպանական կողմը կտրականապես դեմ էր տեսանկարահանմանը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի առարկությանը. սույն դատական գործը չի տեսանկարահանվելու, սակայն ԶԼՄ ներկայացուցիչներին դատարանը ձայնագրման հնարավորություն տվեց։ Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաեւ կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ