News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0
Տեսնել լրահոսը

50 եվրոյով Հռոմ գնալու հնարավորությունը մի փոքր ատրիբուտ է, որ ավելի շատ խորհրդանշական իմաստ ունի: Այս մասին Այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ նա որպես կյանքի բարելավում ներկայացրել է, որ ՀՀ քաղաքացին այսօր 50  եվրոյով կարող է գնալ Հռոմ եւ վերադառնալ:

«Եթե առաջ մի պարզ գյուղացու համար երազանք էր Հռոմ գնալը, մեր ժամանակ այդպես է եղել: Մենք երբեւէ չենք մտածել, որ կգա մի օր, որ կարող ենք Հռոմ գնալ, մարդը հիմա կարող  է վստահ լինել, որ եթե պետք լինի, կարող է գնալ»,-ասաց Բագրատյանը:

«Քաղաքացիներ կան, որ ավելի լավատես են տրամադրված եւ սպասումների դաշտ են ձեւավորել եւ վստահ են, որ պետք է հասնեն բարեկեցության: Սա ճաշակի հարց է, վարչապետը մի մոտեցում ունի, ընդդիմությունը՝ մեկ այլ: Բայց եթե մենք չխրախուսենք փոքր առաջընթացը, չենք ունենա մեծ առաջընթացներ»,- ասաց նա:

Հարցին՝ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունն ինչ-որ կերպ ազդե՞լ է մարդկանց կյանքի վրա, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ մեկ տարում մարդկանց կյանքը չի կարող ակնհայտ փոխվել. «Կարող են հույսեր արթնանալ: Այսինքն եթե մարդու թոշակի 10 տոկոսով բարձրացել է եւ մարդը հույս ունի, ամեն տարի 10 տոկոսով կբարձրանա, կիմանա, որ 5 տարի հետո 50 տոկոսով բարձրանալու է: Սա լավ սպասում է, բայց հիմա հաշվենք, որ այս պահից մեր քաղաքացիների կյանքը բարելավել է, ճիշտ չի լինի»:

Տպել
Ամենաշատ