News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնությամբ եւ հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն եւ ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ եւ ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավազակային հարձակում Սյունիքում․ մտել է թոշակառու կնոջ տուն, սպառնացել դանակով, հաշտակել զարդեր ու հեռախոս
Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը…
2019-ին 26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրգործերի քանակը
2019թ. հակակոռուպցիոն արդյունքները՝ ըստ առավել տարածված հանցատեսակների…
Daily Mail. Քենիայում ոստիկանությունը կրակել է 13-ամյա տղային՝ կարանտինը խախտելու համար
Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել...
Ապրիլի 1-ից 2-ը Հայաստանում բացահայտվել է հանցագործության 29 դեպք. Ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված...
Կոմիտասում 38-ամյա կնոջը դանակահարել է նրա 36–ամյա ծանոթը. վերջինս ձերբակալվել է
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն…
Վանաձորում «Տոյոտա Պրադո»-ով հետապնդել են տղամարդուն, գցել նրան, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել
Հետախուզման մեջ գտնվող 2 անձինք հայտնաբերվել և կալանավորվել են՝ Վանաձորի բնակչին ծանր վնաս պատճառելու համար...
Ամենաշատ