News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Իդլիբի իրավիճակը: Նրանք կողմ են արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քառակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Իդլիբի հարցում բոլոր երեք մանսակիցները անհանգստություն են հայտնել՝ կապված քաղաքացիական բնակչության մարդասիրական վիճակի եւ իրավիճակի հետագա էսկալացիայի հետ: Նրանք համաձայնել են քաղաքական լուծում գտնել ճգնաժամին: Այդ ֆոնին նրանք խելամիտ են համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հանդիպման անցկացումը»,- ասել է նա:

Կողմերը քննարկել են նաեւ Լիբիայի իրավիճակը: Մերկելը Էրդողանի հետ քննարկել է գերմանական Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը: Նախօրեին ենթադրաբար աջ արմատական մոտիվներով չարագործը գնդակահարել էր 9 մարդու, այդ թվում Թուրքիայի քաղաքացիների: Մերկելն այդ կապակցությամբ ցավակցություն է հայտնել Էրդողանին:

Երեկ Մերկելը եւ Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնել հանդիպում անցկացնել Իդլիբի իրավիճակը քննարկելու համար: ՌԴ նախագահը կարեւորել է Սիրիայում ահաբեկիչների ոչնչացումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ