News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է` նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:  

Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է: Ծրագրի մասնակիցները իրենք են ընտրում, թե որ ուղղությամբ են ցանկանում մասնագիտանալ բիզնես, վերլուծական, թե ստեղծարար: Ընտրական փուլերը հաղթահարած  երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու  են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դիմորդներից  պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, ստեղծագործական ճկուն միտք, նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:

«Ամերիա Սերունդը» հարթակ է հանդիսանում գործատուի և  Հայաստանի ու օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի երիտասարդ մասնագետների  միջև` վերջինների համար ստեղծելով պրակտիկայի, մասնագիտական աճի ու առաջխաղացման հնարավորություն:

Ամերիաբանկը, կարևորելով կորպորատիվ մշակույթի  ձևավորումը, մոտիվացնում է երիտասարդ մասնագետներին` ստեղծելու նորն ու արժեքավորը, ինչպես նաև տալիս  է զարգանալու, ինքնադրսևորվելու և կայանալու հնարավորություն:

Ծրագրի ավարտին, բանկում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն է տրվում  շարունակելու իրենց կարիերան Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղային մեծ ցանցում:

Նշենք նաև, որ 2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է թվով 11 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է  միացել ավելի քան 260 աշխատակից:

«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի` www.generationa-en.ameriabank.am կայք-էջում: Դիմումների վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 15-ը` ներառյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայբիզնեսբանկը» զգուշացնում է. պանդեմիայի ընթացքում եղե΄ք զգոն և զերծ մնացե΄ք զեղծարարությունից
Չբացել ոչ վստահելի աղբյուրներից ստացված էլեկտրոնային նամակների և տեքստային հաղորդագրությունների հղումները և կցված ֆայլերը...
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել...
ԱԺ պրոֆիլային հանձնաժողովն աջակցեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը
Հիմնական զեկուցողի դերում հանդես եկավ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը...
Ինչո՞ւ է «Իմ քայլը» ԿԲ-ի նախագահի պաշտոնին առաջադրել Մարտին Գալստյանի թեկնածությունը. պարզաբանում է Մակունցը
Քաղաքական թիմերի հետ աշխատելիս. նման բան չի եղել, քավ լիցի։ Թե Կառավարությունում, թե տարբեր գերատեսչություններում կան անձինք…
Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների տոկոսները, տույժերը կզիջվեն, եթե մարեն մայր գումարը
Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց...
ՊԵԿ-ը բանկերին առաջարկում է 2020-ի 1-ին եռամսյակում վարկառուի վճարած տոկոսների մասին տեղեկանքը ՊԵԿ ներկայացնել փոստով
Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով...
Ամենաշատ