News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրու ԲԿ-ի բակում արդեն երկար ժամանակ է՝ մի քանի տասնյակի հասնող թափառող շներ են հավաքվում, քանդում են աղբարկղերը, աղբերը լցնում ԲԿ-ի բակում, երեկոյան եւ առավոտյան ժամերին էլ՝ հարձակվում աշխատակիցների վրա։ Այս մասին NEWS.am-ին պատմեց ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։

«Մեր հիվանդանոց տանող մի ճանապարհ կա, որը չի օգտագործվում, քանդված վիճակում է։ Այդ տարածքում մեծ թվով թափառող շներ կան։ Ունենք աշխատողներ, որոնք երեկոյան ժամերին են գնում աշխատանքից տուն, այդ շները հարձակվում են իրենց վրա, ունենք աշխատողներ էլ, որոնք առավոտյան վաղ են գալիս աշխատանքի ու կրկին այդ շները հարձակվում են»,- ասաց ԲԿ տնօրենը։

Իսահակյանը հայտնեց, որ մի քանի անգամ բողոք է ներկայացրել Գյումրու քաղաքապետարան եւ Շիրակի մարզպետարան, սակայն տեսանելի արդյունք չի նկատվում։

Նա նշեց, որ շների քանակը անցնում է մեկ տասնյակը, եւ , որ նախորդ տարվա համեմատ այս տարի շների քանակն ավելացել է. «Այս սեզոնին սոված են մնում այդ կենդանիները, սկսում են հիվանդանոցի բակի աղբամանները քանդել, հակասանիտարական վիճակ են ստեղծում»։

Տպել
Ամենաշատ