News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կոմիտեն դիմել է Ryanair ավիաընկերությանը՝ խնդրանքով ուսումնասիրել Միլանի օդանավակայանում մնացած ուղեւորների հետ կապված խնդիրը: Այս մասին հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Խնդրի հետ բախվել է 31 ուղեւոր: Գրանցման պրոցեսը, որը դարձել է միջադեպի պատճառը, անցկացրել են օդանավակայանի աշխատակիցները: Պետք է սպասել եւ հասկանալ՝ ինչով կավարտվի հետաքննությունը»,- նշեց նա:

Ռեւազյանը հավելեց, որ կոմիտեն կարող է միջամտել եւ հարցը բարձրացնել միայն այն դեպքում, երբ ուղեւորի մեղքը չկա:

«Կոմիտեն օրենքով չունի հնարավորություն պատժել ավիաընկերություններին: Սա ակնհայտ բաց է: Բացի այդ, կարեւոր է աշխատել իրենց իրավունքների առնչությամբ ուղեւորների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով ընկերության գործունեությանը՝ նա չբացառեց, որ հետագայում Ryanair-ը կարող է ավելացնել դեպի այլ եվրոպական քաղաքներ չվերթները:

«Հայաստանն ընկերության կայքի թոփ ցանկում է: Ամեն տարի Հայաստան այցելությունը կազմում է գրեթե 1 մլրդ: Դա, անկասկած, կանդրադառնա Հայաստանի զբոսաշրջային ներուժի վրա»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարին Ryanair ընկերության Միլան-Երեւան չվերթի ուղեւորների որոշ մասը չի հասցրել գրանցվել եւ ստիպված է եղել Հայաստան ինքնուրույն հասնել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ