News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը: «Արմենպրես»-ի   հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:

«Արդեն իսկ առկա է նման իրադրություններում գործողությունների ձևավորված համակարգ, և, անհրաժեշտության դեպքում, Իրանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ ՀՀ սահմանային անցակետերում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված հսկողությունը շարունակվում է»,- հայտնեցին ԱԳՆ-ից:

Փետրվարի 21-ին Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման և 13 դեպք է գրանցել երկրում: Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից  4-ը՝ մահվան ելքով:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ