News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանը վերջին հրաժեշտն է տալիս սիրելի արտիստին: Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը։  Հոգեհանգստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, կառավարության եւ ԱԺ անդամներ, մտավորականներ, մշակութային գործիչներ եւ ժողովրդական արտիստի երկրպագուներ։

Ռազմական ոստիկանությունում պաշտպանության նախարարի անցկացրած  խորհրդակցության օրակարգում զինծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, Ռազմական ոստիկանության աշխատանքին առնչվող հարցերն էին: Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել կառույցի նախկին պետ, գեներալ Արթուր Բաղդասարյանին, կայացրել մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր: Նախարարը կառույցի պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին է հանձնարարել  ժամանակավոր կատարել Ռազմական ոստիկանության պետի պարտականությունները, տվել խիստ ցուցումներ:

Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով ունի շրջադարձային նշանակություն։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նա ասել է, որ 2018-ի մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Ըստ նրա՝ այդ խոսակցությունը ցույց տվեց հակառակը, այդ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում: «Սա ամենակարևոր արդյունքն է»,-  նշել է նա, խոսել նաեւ Արցախի շուրջ անվտանգության գոտու մասին։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքից հետևում է, որ խնդրո առարկա տարածքներն ընդամենն անվտանգության գոտի են և պատրաստ ենք դրանցից հրաժարվել, եթե անվտանգության ապահովման արդյունավետ գործիք առաջարկվի, Facebook-ի իր էջում հարցրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: Ո՞րն է այն անվտանգության գործիքը, ինչպես եք պարզելու ժողովրդի կարծիքը, ինչ է անելու, եթե Արցախի խշխանությունն ու բնակչությունն ունենա այլ կարծիք եւ էլի մի քանի հարց է շարադրել Չալաբյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաեւը հայտարարել է, որ վարչական մարմինները ոչ իրավաչափ գործողություններ են թույլ տվել։ Բոլոր այն փողոցներում, որտեղ պետք է տեղադրվեին գրքի շապիկների պաստառները, դրվել է վարչապեի գրությունը. «Հայաստանն իմ տունն է, ժոցովուրդն իմ օջախն է»: Դատարանը կայացրել է Երեւանի քաղաքապետարանին որպես պատասխանող կողմ կանչելու որոշում։

Այսօր ամբողջ աշխարհում դիտվում է ատելության հնարավոր տարածման վերահսկման խստացման միտում, այդ թվում՝ օրենսդրորեն, քանի որ ակնհայտ է, որ առցանց ագրեսիան վաղ թե ուշ անցնում է իրական կյանք, ասել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ ատելության տարածման դեմն առնելու գործում  մեծ է լրատվամիջոցների դերը, պակաս չէ նաեւ հեռուստա եւ մեդիահարթակների դերը, որոնք պետք է մշտապես բարձրացնեն մշակութային նշաձողը, այլ ոչ թե այն իջեցնեն ավելի շատ հանդիսատես գրավելու նպատակով: Ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի՝  ատելության մակարդակը հասարակության մեջ վկայում է, որ մենք քաղաքացիական հասարակություն այդպես էլ չդարձանք, այլ մնացինք պարզունակ շուկայական հարաբերությունների մակարդակում: «Ընդ որում, վերջին երկու տարվա ընթացքում մենք ոչ միայն առաջ չենք գնացել, այլեւ` հետընթաց ենք ապրել»,- պարզաբանել է հոգեբանը:

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստից հետո կանայք, որոնք պնդում են, թե ապօրինաբար զրկվել են երեխաներից, մոտեցել են Աբրահամյանին եւ կրկին պահանջել իրենց զավակներին։ Փաստաբան Սամվել Դիլբանդյանը լրագրողներին ասել է, թե իրենց համար էլ է անհասկանալի, թե 10 տարի առաջ հրաժարվելով իրենց երեխաներից եւ այդ ընթացքում որեւէ հետաքրքրություն չցուցաբերելով նրանց նկատմամբ, ինչպե՞ս եղավ, որ հիմա են այս մայրերը պահանջում զավակներին։ Պաշտպանը շեշտել է, որ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքի նոր դրվագները հորինված են։

Նախագահական նստավայրում կայացել է 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրության արարողությունը։ Առաջին եռյակում են ծանրամարտի  աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը,  Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյան, սպորտային մարմնամարզության Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով ու  կազմել 478.35 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.36 դրամով ու հասել 517.05 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.45 դրամով ու հասել 617.79 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  ու կազմել  7.43 դրամ։

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0+2, վաղը ցերեկը՝ +8+10։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ